Մեր գործունեության շրջանակը
Հանրային քաղաքականության նորարարություն
Մեր կենտրոնում օգտագործում ենք վարքաբանության, տվյալագիտության ու դիզայն մտածողության պես ոչ ավանդական մեթոդներ՝ զարգացման հիմնախնդիրները լուծելու կամ գոյություն ունեցող լուծումները կատարելագործելու համար: ԿԶՆ կենտրոնը մի շարք պիլոտային փորձարկումների օգնությամբ փաստահենք առաջարկներ է ներկայացնում կառավարությանը` ցույց տալով թե ինչը կարող է աշխատել կամ չաշխատել Հայաստանում:
Հանրային ծառայությունների
նորարարություն
Մեր կենտրոնն աջակցում է կառավարությանը արձագանքել արագ փոփոխվող աշխարհի ազդակներին։ Մենք ստեղծում ենք և թեստավորում գործիքներ, վերակազմակերպում ենք հանրային ծառայությունների մատուցման գործընթացները և թվայնացնում այդ ծառայությունները՝ քաղաքացիների ակնկալիքները բավարարելու և կառավարության հետ նրանց հաղորդակցությունը վերաիմաստավորելու համար։ ԿԶՆ կենտրոնը մշակում է նման նորարարությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ու միջավայրի ստեղծման շրջանակը։
Կենտրոնի անցած ուղին և քաղած դասերը
2022թ․ նշեցինք մեր կենտրոնի հինգամյակը՝ Հանրային ոլորտի նորարարության ֆորում կազմակերպելով։ Ֆորումը նպատակ ուներ գնահատել հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները, քննարկել ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներն ու նախաձեռնել փոփոխություններ։
Ոգեշնչվելով նորարարների համայնքից ստացած դրական արձագանքից՝ որոշեցինք հաշվետվության օգնությամբ ամփոփել մեր անցած ուղին և կիսվել քաղած դասերով։
Մեր գործունեության շրջանակը
Հանրային քաղաքականության նորարարություն
Մեր կենտրոնում զարգացման հիմնախնդիրները լուծելու կամ առկա լուծումները կատարելագործելու համար օգտագործում ենք ոչ ավանդական մեթոդներ` նպատակ ունենալով «ոչ ոքի հետևում չթողնել»: ԿԶՆ կենտրոնը մի շարք պիլոտային փորձարկումների օգնությամբ փաստահենք առաջարկներ է ներկայացնում կառավարությանը` ցույց տալով թե ինչը կաշխատի ու ինչը չի աշխատի Հայաստանում:
Նորարարական ֆինանսավորում
Մեր կենտրոնը բացահայտում է այն հնարավորությունները, որոնք կարող են օգնել մոբիլիզացնել նոր ֆինանսավորման աղբյուրներ (օր.` crowdfunding կամ Սփյուռքի պարտատոմսեր)՝ հանուն Կայուն զարգացման նպատակների իրագործման: Մենք մշակում ու թեստավորում ենք նոր գործիքներ, որոնք թույլ կտան ներգրավել բիզնես ու հանրային միջոցները` զարգացման ոլորտում լուծումներ գտնելու համար: ԿԶՆ Կենտրոնը նաև տրամադրում է քաղաքականության մշակման ու կարգավորման առաջարկություններ՝ նման գործիքները կիրառելու համար:
Վարքաբանական փորձարկումներ
Կիրառելով հոգեբանության, սոցիոլոգիայի, իրավագիտության, նեյրոբանության և տնտեսագիտության ոլորտներից ստացված գիտելիքները՝ փորձում ենք ավելի լավ հասկանալ մարդկանց վարքագիծն ու որոշումներ կայացնելու դրդապատճառները։ Վարքաբանության օգնությամբ կարող ենք մշակել միջամտություններ և ստուգել, թե որ խթաններն են լավագույնս նպաստում վարքագծի փոփոխությանը՝ առողջ սննդակարգ նախընտրելուն, դեղորայքը ժամանակին ընդունելուն կամ գումար խնայելուն։ Արդյունքներով կիսվում ենք հանրային քաղաքականություն մշակողների հետ՝ հանրային ծառայություններն ու մարդկանց կյանքը բարելավելու համար։
Մեր գործառույթները
Նորարարությունը՝ իր լավագույն դրսևորմամբ
Տվյալագիտություն
Մարդիկ հաճախ են օգտվում թվային ծառայություններից և այդ գործողությունների արդյունքում կուտակվում են թվային մեծ տվյալներ, որոնք տվյալագետները կիրառում են նոր գործիքներ ստեղծելու համար։ Հայաստանը անմասն չէ համաշխարհային այս միտումից։
Մեքենայական ուսուցումն ու բնական լեզվի մշակումը լայնորեն կիրառվում են մեր կենտրոնի գրեթե բոլոր ծրագրերում։ Դրանց թվում են այն ծրագրերը, որոնք բարելավում են քաղաքացու և կառավարության գրավոր հաղորդակցությունը, մոր և մանկան առողջության համար տրամադրում են փաստահենք տեղեկատվություն, զարգացնում են զբոսաշրջությունն ու կապում կրթական համակարգն ու աշխատաշուկան։
Դիզայն մտածելակերպ
Մեր կենտրոնի հիմնարար սկզբունքներից մեկը մարդակենտրոնությունն է, որն արտացոլված է մեր բոլոր նախագծերում։ «Դիզայն մտածելակերպի» «մեխը» հասկանալն է այն մարդկանց, ում համար մշակում ենք պրոդուկտ կամ ծառայություն։ Այն օգնում է հասկանալ ու կարեկցել մեր օգտատերերին։ «Դիզայն մտածելակերպը» թույլ է տալիս տալ հարցեր, պարզել իրական խնդիրները, հաստատել ենթադրությունները կամ հերքել դրանք։ Այս մտածելակերպը խիստ օգտակար է երկար ժամանակ բարդ ու անլուծելի թվացող խնդիրներին մարդակենտրոն դիրքերից մոտենալու և մեր շահառուների ու օգտատերերի հետ համատեղ լուծումներ մշակելու համար։
ԿԶՆ
Մեր գործառույթները
Նորարարությունն իր լավագույն դրսևորմամբ
Վարքաբանական փորձարկումներ
Մարդկանց վարքագծի և անհատական որոշումներ վրա կարող են ազդել մի շարք հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և զգայական գործոններ: Փոքրիկ, թույլ փոփոխությունների կամ նաջերի (անգլ.` nudge) օգնությամբ մարդկանց վարքագիծը կարող է մեծապես փոփոխվել` նպաստելով ջրի սպառման կրճատմանը կամ հարկահանությունից խուսափելու դեպքերը քչացնելուն:
Տվյալագիտություն
Մենք վերլուծում ենք տվյալներ հանուն կայուն զարգացման և ստեղծում այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս վերլուծել Հայաստան այցելող զբոսաշրջիկների կարծիքները, գյուղատնտեսության համար մշակել ինտեգրված թվային լուծումներ կամ ստեղծել հարթակ, որը կօգնի ուսանողներին ավելի տեղեկացված մասնագիտական որոշումներ կայացնել:
Ունակությունների զարգացում
ԿԶՆ կենտրոնում աշխատարանների միջոցով ցանկանում ենք հանրային ծառայողներին ցույց տալ փորձարկումների կարևորությունը և նրանց հետ կիսվել մեր որդեգրած մեթոդների ու մոտեցումների մասին գիտելիքներով:
Ի՞նչ է նշանակում մեր անվան ԿԶՆ հապավումը
Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ) համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։
ՀՀ կառավարությունը 2015թ․ սեպտեմբերին ստորագրեց «Օրակարգ 2030-ն» ու ստանձնեց 17 ԿԶՆ-երին առնչվող հանձնառությունների կատարումը։
Կայուն զարգացման նպատակների բարդությունն ու փոխկապվածությունը պահանջում են նոր մոտեցումներ, մեթոդաբանություններ, տվյալների ուժեղ համակարգեր և ինստիտուտներ, որոնք ունակ են տրասնֆորմացիոն փոփոխությունների համար տրամադրել ոչ ստանդարտ լուծումներ։
Այս ամենի ենթատեքստում 2017թ․ նոյեմբերին հիմնադրվեց Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը, որը հիմնված է ամբողջ աշխարի նորարարական մեթոդաբանության և փորձագիտական գիտելիքների վրա՝ Հայաստանում ոչ ստանդարտ լուծումներով ԿԶն-ների իրագործումը խթանելու համար:
Մեր նորությունները
«Նորարարությունը՝ գործնականում․ մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորում
Հանրային ոլորտի նորարարության ֆորումը նպատակ ունի գնահատել և ամրապնդել հանրային հատվածի նորարարությանն ուղղված ջանքերը Հայաստանում և նշանավորել հանրային հատվածի նորարարների ցանցը:
Գործարկվել են BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը
BarevBalik.am հարթակը և նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիների ընթացքում ծնողների աջակցմանը:
Մեկնարկեց «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը» ծրագիրը
Ծրագիրը նորարարական գործիքների միջոցով աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը՝ նպաստելով ՃՏ պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը մինչև 2030թ․