Կենտրոնի գործառույթները
Հանրային ծառայություններում փորձարարության մշակույթը տարածելու և Հայաստանում կայուն զարգացման ուղին կառուցելու համար Կենտրոնն ինտեգրում և իրականացնում է հետևյալ գործառույթները․
Կենտրոնի գործառույթները
Հանրային ծառայություններում փորձարարության մշակույթը տարածելու և Հայաստանում կայուն զարգացման ուղին կառուցելու համար Կենտրոնն ինտեգրում և իրականացնում է հետևյալ գործառույթները․
ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Վարքաբանությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչն է աշխատում մարդկանց համար։ Զարգացման ոլորտում հաճախ ենթարդում ենք, որ մենք որպես ոլորտի փորձագետներ լավագույնս գիտենք, թե որոնք են իրական խնդիրներն ու դրանց լուծումները։ Սակայն հաճախ անտեսում ենք այն հանգամանքը, որ գործ ունենք մարդկանց ու նրանց բարդ վարքագծի հետ, որը միշտ չէ որ ռացիոնալ է և երբեմն ունի հասարակության համար ցանկալի ուղղությամբ ուղղորդելու կարիք։
Վարքաբանությունն առաջացել է հոգեբանության, սոցիոլոգիայի, իրավագիտության, նեյրոնագիտության, տնտեսագիտության ու մի շարք այլ սոցիալական գիտությունների միախառնման արդյունքում։ Վարքաբանությունն առաջարկում է գաղափարները և հիպոթեզներն իրական կյանքում փորձարկել փոքր քանակով թիրախային բնակչության վրա՝ փոքրամասշտաբ միջամտություն մշակելով և հատուկ մեթոդաբանությամբ գնահատելով։ Միայն այն դեպքում, երբ գաղափարն աշխատի այդ փոքր խմբի վրա, այն կարող ենք վերածել լայնածավալ քաղաքականության ու տարածել ողջ բնակչության վրա։
ԿԶՆ կենտրոնում մեր ենթադրությունները ստուգում ենք մշակելով պատահականության սկբունքով ընտրված վերահսկվող միջամտություններ (randomized controlled trial)․ միջամտության թիրախային խմբին պատահականության սկզբունքով բաժանում ենք փորձարկման ու վերահսկվող խմբերի, որոնցից վերջինը չի ստանում ոչ մի խթան (անգլ․՝ nudge)։
Խթանը/նաջը միջամտություն է, որն «ազդում է մարդկանց վարքագծի վրա՝ միաժամանակ թույլ տալով նրանց պահպանել վերջնական որոշում կայացնելու ազատությունը»։ Նաջի օրինակներից են քաղաքացու համար նախատեսված ձևաթղթերի պարզեցումը, ճաշարանում սննդի չափաքանակի կամ սննդային տուփերի գույների, դասավորության փոփոխությունը և այլն։
Վարքաբանական միջամտությունն ամփոփվում է վերահսկվող ու փորձարարական խմբերի գրանցած արդյունքների համեմատությամբ։
Բացահայտել մեր վարքաբանական փորձարկումները
ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ իրենց կյանքի տարբեր ասպեկտները հեշտացնելու համար ավելի ու ավելի հաճախ են օգտվում թվային ծառայություններից և այդ գործողությունների արդյունքում կուտակվում են թվային մեծ տվյալներ, որոնք տվյալագետները կիրառում են նոր գործիքներ ստեղծելու համար։ Հայաստանը անմասն չէ համաշխարհային այս միտումից։ Հայաստանում ստեղծված տվյալների մեծ պաշարները կարող են կիրառվել հանրային քաղաքականության և կառավարման համար արժեքավոր տեղեկատվություն ձեռք բերելու և հանրային ծառայությունները բարելավելու համար։
Հայաստանի ԿԶՆ նորարարական կենտրոնում ձգտում ենք հանրային քաղաքականության մեջ տարածել նորարարության և փաստահենք որոշումների կայացման մշակույթը։ Մեր թիմը մշակում է տվյալներ վերլուծության շրջանակներ՝ կիրառելով բնական լեզվի մշակման առաջատար մեթոդաբանություններ՝ ժամանակային շարքերի վերլուծություն, տարածական մոդելավորում, նկարների մշակում և մեքենայական ուսուցման ու վիճակագրական վերլուծության դասական մեթոդաբանություններ։
Մեքենայական ուսուցումն ու բնական լեզվի մշակումը լայնորեն կիրառվում են մեր կենտրոնի գրեթե բոլոր ծրագրերում։ Դրանց թվում են այն ծրագրերը, որոնք բարելավում են քաղաքացու և կառավարության գրավոր հաղորդակցությունը, մոր և մանկան առողջության համար տրամադրում են փաստահենք տեղեկատվություն, զարգացնում են զբոսաշրջությունն ու կապում կրթական համակարգն ու աշխատաշուկան։
Բացահայտել մեր տվյալագիտական նախագծերը
ԴԻԶԱՅՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ
«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking») ասելիս, թվում է, թե այն վերաբերում է միայն դիզայներներին, կամ էլ արվեստագետներին։ Սակայն ԿԶՆ կենտրոնում շատ հաճախ առաջնորդվում ենք այս մտածելակերպով՝ երկար ժամանակ անլուծելի համարվող բարդ խնդիրներին անդրադառնալիս։
Հանրային ոլորտում նորարարությունը խթանելու համար հանրային ծառայողների շրջանակում կա ձեռներեցության և փորձարարության մշակույթը խթանելու անհրաժեշտություն: ԿԶՆ կենտրոնում ձգտում ենք ստեղծել «նորարարություն հանուն կայուն զարգացման» մոտեցման ջատագովների ցանց: Մեր աշխատարանների օգնությամբ հանրային ծառայողների մոտ խթանում ենք փորձարարական ոգին` նրանց փոխանցելով Կենտրոնի կողմից հանրային քաղաքականության ոլորտում կիրառվող նորարարական գործիքները :
Մեր նախագծերի մասին
Մեր նախագծերի մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։