Կայուն զարգացման նպատակներն ու մեր կենտրոնը
Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ) կոչ են անում քայլեր ձեռնարկել աղքատությունը վերացնելու, մոլորակը պաշտպանելու համար և միտված են բոլորի համար խաղաղություն ու բարեկեցություն ապահովելուն։
ՀՀ կառավարությունը 2015թ․ սեպտեմբերին ստորագրեց «Օրակարգ 2030-ն» ու ստանձնեց 17 ԿԶՆ-երին առնչվող հանձնառությունների կատարումը։
ԿԶՆ-երը բարդ են ու փոխկապակցված, ինչն էլ պահանջում է նոր մոտեցումներ, մեթոդաբանություններ, տվյալների ուժեղ համակարգեր և ինստիտուտներ, որոնք ունակ են ստանդարտներից դուրս լուծումներ առաջարկել և հանրօգուտ ազդեցություն ունենալ։
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը Կայուն զարգացման նպատակների իրականացման արագացմանը միտված պիլոտային մոդել է, որը տարածաշրջանում և այլուր կրկնօրինակվելու ներուժ ունի։
Որո՞նք են Հայաստանում ԿԶՆ ցուցանիշները և ինչպե՞ս են մեր նախագծերը նպաստում «Օրակարգ 2030»-ի իրականացմանը: Մանրամասները` ստորև:
Որո՞նք են Հայաստանում ԿԶՆ ցուցանիշները և ինչպե՞ս են մեր նախագծերը նպաստում «Օրակարգ 2030»-ի իրականացմանը: Մանրամասները` ստորև:
Անցե ՛ք հետևյալ հղումներով
ԿԶՆ մոնիթոր
ԿԶՆ մոնիթորը արհեստական բանականությամբ աշխատող, օգտատործման համար հարմար, ինտերակտիվ առցանց հարթակ է, որն իրական ժամանակում հավաքագրում ու վերլուծում է տվյալները՝ Հայաստանի ԿԶՆ առաջընթացը մշտադիտարկելու համար։
ԿԶՆ մոնիթորի թեստային տարբերակը վերլուծում և մշտադիտարկում է ԿԶՆ նպատակներին և ցուցանիշներին հասնելու առաջընթացը։ Ներկայումս հարթակը կենտրոնանում է ԿԶՆ 16-ի՝ որպես ուժեղ և ներառական ինստիտուտներն և հաշվետու կառավարական համակարգերը համախմբող ԿԶՆ-ի, այնպիսի տվյալների հավաքագրման վրա, որոնք առնչվում են օրենքի գերակայությանը և արդարադատության հասանելիությանը։
ԿԶՆ մոնիթորը ավանդական ու ոչ ավանդական աղբյուրներից հավաքագրում է տվյալներ և առաջարկում է նորարարական մոտեցում Հայաստանում ԿԶՆ-երի իրականացման առաջընթացը մշտադիտարկելու համար։ Տվյալները հավաքագրվում են Հայաստանի 8-ից ավել հանրային ինստիտուտներից և փոխլրացվում սոցիալական մեդիայից (Facebook) և Կառավարության պաշտոնական կայքերից (E-Draft) ստացած տվյալներով։
ԿԶՆ 17-ի «Համագործակցություն՝ նպատակների համար» տրամաբանությամբ հավատում ենք միջոլորտային համագործակցությանը, ինչը ճանապարհ է հարթում նոր լուծումների գեներացման և գիտելիքների փոխանակման համար՝ հանուն կայուն զարգացման։ Դա հաշվի առնելով՝ մոնիթորը ստեղծելու ընթացքում աշխատել ենք ՄԱԶԾ Օսլոյի կառավարման կենտրոնի հետ՝ նրանց ԿԶՆ 16 մշտադիտարկման փորձն ուսումնասիրելու համար։ Ամբողջ երկրի տվյալները արդյունավետ կերպով հավաքագրելու և ԿԶՆ 16-ի առաջընթացը չափելու համար՝ մեր ուժերը միավորել ենք նաև «Global Data Barometer»-ի հետ՝ որպես կառույցի ազգային կենտրոն։
«ԿԶՆ մոնիթոր» հարթակը ստեղծվել է Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից ՄԱԶԾ «Օրենքի գերակայությունը և ԿԶՆ-երը Հայաստանի բարեփոխման օրակարգում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» նախագծի շրջանակում։