
Մեր թիմի տեսլականն է Հայաստանում տարածել փորձարարության և նորարարության մշակույթը՝ հանուն կենսակայուն զարգացման:


Մեր թիմի տեսլականն է Հայաստանում տարածել փորձարարության և նորարարության մշակույթը հանուն կայուն զարգացման:

Նորարարների մեր թիմը

Տիգրան Ճորոխյան
- Հայաստանում ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի ղեկավարն է 2024 թ-ից։
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2018թ․ նոյեմբերին և կենտրոնի ղեկավարն է եղել 2021-2024 թթ.։
- «Թվային Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն։
- Եվրոպայի խորհրդի նախկին խորհրդատու
- Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը մագիստրոսի կոչումով և Հայ-ռուսական համալսարանը՝ քաղաքագիտության փ․գ․թ․ կոչումով

Տիգրան Պետրոսյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2024 թվականից։
- Մինչ ԿԶՆ կենտրոնին միանալը աշխատել է որպես քաղաքային նորարարական ծրագրավորման ազգային փորձագետ ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրում (M4EG), ինչպես նաև շահերի պաշտպանության և հաղորդակցության ազգային փորձագետ «Հարկային ոլորտը հանուն Կայուն զարգացման նպատակների » ծրագրի համար:
- Հինգ տարի աշխատել է Հայկական Կարիտաս ՀԿ-ում որպես շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու: Տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների համար շահերի պաշտպանության ոլորտում փորձագիտական ծառայությունների մատուցման բազմամյա փորձառություն ունի:
- 2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը։
- 2002-2017թթ. դասավանդել է կենսաբժշկական ճարտարագիտության և տվյալագիտության դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, 2021-22 հանդիսացել է նույն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը:
- Տիգրանը Հայաստանում յուրահատուկ էքստրեմալ և արկածային փորձառություններ առաջարկող «North Adventure Armenia» տուր ընկերության հիմնադիրն է:
- Տեխնիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Լուսինե Սաղումյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2023 թվականի հուլիսին։
- Աշխատել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում (ՔՈԱՖ), Մանկական զզարգացման հիմնադրամում, Կանանց ռեսուրսային կենտրոնում։
- Խորհրդատվական ծառայություններ է մատուցել Ասիական զարգացման բանկին, Ավստրիական կարմիր խաչին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Գերմանական զարգացման գործակալությանը և այլ կոռույցներին։
- Ավարտել է Երևանի Պետական Համալսարանին կից՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքների և ժողովրդավարացման բաժինը՝ մագիստրոսի կոչումով։ Ավարտել է Թիֆլիսի պետական համալսարանը՝ մագիստրոսի կոչումով, նաև ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի բաժինը՝ բակալավրի կոչումով։

Նայիրի Շորճեան
- ԿԶՆ թիմին միացել է 2019թ․ մարտին
- Նախկինում աշխատել է «Օղակ» հկ-ում որպես խորհրդատու և ուսուցանող
- Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանով
- Հետազոտական հետաքրքրության ու փորձի թեմաներն են՝ մարդակենտրոն մտածողությունը, սփյուռքը, ինքնությունն ու պետականակերտումը

Մարիա Մարտիրոսյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2024թ․ փետրվարին
- Մինչ ԿԶՆ կենտրոնի թիմին միանալն աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում որպես հաղորդակցության մասնագետ։ Աշխատել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ համապատասխանելիության և գնահատման գծով։
- Ավարտել է Եվրոպայի քոլեջի Լեհաստանի մասնաճյուղը՝ եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչումով։ Ավարտել է Հայ-ռուսական համալսարանի միջազգայոին հարաբերություններ բաժինը՝ բակալավրի աստիճանով։

Սյուզաննա Մարտիրոսյան
- Կենտրոնի թիմին միացել է 2024թ․ հունվարին
- Ավարտել է Ինդիանայի Բլումինգթոն համալսարանը՝ մագիստրոսի կոչումով։ Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման բաժինը
՝ բակալավրի կոչումով
- Մինչ ԿԶՆ կենտրոնի թիմին միանալն աշխատել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Տոբիաս նորարաության և միջազգային զարգացման կենտրոնում որպես խորհրդատու։
- Աշխատել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Օնիլ դպրոցի հասարակական և բնապահպանական հարցերի բաժնում որպես հետազոտող՝ քաղաքացիական ներգրավվածության ուղղությամբ։- Եղել է Ֆուլբրայթ և Մասքի ծրագրերի դրամաշնորհառու։

Դիանա Գասպարյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2024 թվականի օգոստոսին։

Անուշ Գրիգորյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2023թ․ մայիսին։
- Անուշն աշխատել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների բաժնում որպես ստարտափ էկոհամակարգի փորձագետ։
- Անուշը հայ-ռուսական համալսարանում Ստարտափերի/բիզնես ճարտարապետության դասընթացի դասավանդման օգնական է։
- Անուշն ավարտել է Հայ-ռուսական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի ու բիզնես ճարտարապետության մագիստորսի կոչումով։

Էլեն Ղարագյոզյան
- ԿԶՆ կենտրոնին միացել է 2024թ․ հուլիսին։
- Թիմին միանալուց առաջ Էլենը աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում որպես ավագ հարկային տեսուչ: Նա նաև աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ որպես տնտեսագետ:
- Էլենը ունի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանից և տնտեսագիտության բակալավրի աստիճան Ռուս-Հայկական համալսարանից:
#inno4gov-ի և #inno4good-ի մեր գլխավոր սկզբունքները
- լինել մարդակենտրոն
-
հենվել տվյալների և փաստերի վրա
- լինել ճկուն
- առաջարկել նոր և ոչ ծախսատար լուծումներ
- լինել արժեքավոր, լինել առաջինը
- արագ ձախողվել ու սովորել
- ռիսկի գնալ
- այլ կերպ մոտենալ խնդրին
- համակարգային մոտեցում ցուցաբերել

Միացե՛ք մեզ
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը հարթակ է, որը նպատակ ունի գտնել ոչ ստադնարտ լուծումներ, Հայաստանի զարգացման ներուժը բացահայտելու և Օրակարգ 2030-ի իրականացումն արագացնելու համար:
Մենք միշտ տաղանդներ ենք փնտրում: Ծանոթացե՛ք մեր թափուր հաստիքներին, եթե ցանկանում եք միանալ մեր աճող թիմին:
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը հարթակ է, որը նպատակ ունի գտնել ոչ ստադնարտ լուծումներ, Հայաստանի զարգացման ներուժը բացահայտելու և Օրակարգ 2030-ի իրականացումն արագացնելու համար:
Մենք միշտ տաղանդներ ենք փնտրում: Ծանոթացե՛ք մեր թափուր հաստիքներին, եթե ցանկանում եք միանալ մեր աճող թիմին:
Չկա՞ թափուր հաստիք, որը կհամապատասխանի Ձեր որակավորումներին ու գիտելիքներին: Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին, դառնալ փորձնակ կամ ուղղակի կիսվել Ձեր գիտելիքներով ու հմտություններով։ Կապ հաստատեք մեզ հետ։
Չկա՞ թափուր հաստիք, որը կհամապատասխանի Ձեր որակավորումներին ու գիտելիքներին: Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին, դառնալ փորձնակ կամ ուղղակի կիսվել Ձեր գիտելիքներով ու հմտություններով։ Կապ հաստատեք մեզ հետ։
Մենք սիրով կպատասխանենք Ձեր նամակներին։
