Հունիսի 30-ին մեր թիմը այցելել էր «Հալեպ ՀԿ» -ի գրասենյակ՝ երիտասարդների հետ ԿԶՆ-երի, կենտրոնի տարբեր նորարարական ծրագրերի, թիմի գործունեության ու հետագա ծրագրերի մասին խոսելու համար։
ԿԶՆ համակարգող Լուիզ Խարվալըներկայացրեց կայուն զարգացման նպատակներն ընդհանուր առմամբ, առկա բնապահպանական խնդիրները շեշտելով բնական ռեսուրսների պահպանման կարևորությունը:
ԿԶՆ կենտրոնի Օգտատերերի փորձառության և հաղորդակցության փարձագետ Ռուզաննա Բալդրյանը խոսեց կենտրոնի գործունեության ու ընթացիկ նախագծերի մասին՝ պատմելով նախկինում իրականացված որոշակի փորձարարությունների, այդ թվում`քաղաքացի-կառավարություն կապի, մայրական առողջության բարելավմանն ուղղված հետազոտությունների ու դրանց արդյունքների մասին: Նա շեշտեց, որ լաբորատորիան կիրառում է վարքաբանական փորձարկումներ, տվյալագիտություն և «ձևավորող մտածողություն»` պետական քաղաքականության համար արժեքավոր եզրակացություններ ստանալու համար:
Թիմի տվյալագետ Վահան Մարտիրոսյանը շարունակեց խոսել արհեստական բանականության ոլորտի նորարարությունների ու միտումների և այդ ոլորտում սպասվող հեռանկարների մասին ՝ մասնակիցներին «համոզելով», որ անկախ մասնագիտությունից ՝ վաղ թե ուշ բոլորն են ստիպված լինելու ծանոթանալ ու առնչվել տվյալների գիտություն հետ: Նա ընդգծեց, որ մեքենայական ուսուցումն ու բնական լեզվի մշակումը լայնորեն օգտագործվում են կենտրոնի ձեռնարկած գրեթե բոլոր նախագծերի համար: