Սեպտեմբերի 26-ին, Թումո Գյումրիում անցկացվեց Բարքեմփ Գյումրի 2021 միջոցառումը։ Ապագայի աշխատաշուկային ու տեխնոլոգիաներին նվիրված (չ)կոնֆերանսը տեղի ունեցավ ՄԱԿ-ի COVID-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի հետ համատեղ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրին իրենց ելույթները երկու զուգահեռ դահլիճներում, ընդ որում իրենց գաղափարներով կարողացան կիսվել նաև մասնակիցները, ովքեր իրենց ելույթները գրանցել էին ժամատախտակին հենց միջոցառման օրը։
Հանրային քաղաքականության նորարարության ծրագրերի համակարգող Էլեն Սահրադյանը (չ)կոնֆերանսի ընթացքում պատմեց հանրային ոլորտում և այլուր տվյալների տարբեր կիրառությունների մասին։