Բոսնիա և Հերցեգովինայում ՄԱԶԾ և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ակտիվորեն խթանում և աջակցում են երկրի հանրային ոլորտում թվային վերափոխմանը։ Միաժամանակ, երկրում իշխանություններն ուժեղացնում են թվայնացումն ու էլեկտրոնային կառավարման ոլորտը՝ ավելի արդյունավետ, ներառական և թափանցիկ կառավարման ու հանրային ծառայությունների մատուցման համար։
ԿՈՎԻԴ-19 համաճարակը մի շարք մարտահրավերներ ստեղծեց հասարակության, իշխանությունների և տնտեսության համար։ Չնայած բարդություններին, համաճարակը նաև նոր հնարավորություններ է ստեղծում կառավարությունների համար՝ ճգնաժամին ավելի արդյունավետ ու ներառական կերպով արձագանքելու համար։ Հանրային ոլորտում փորձառության փոխանակման և թվային գիտելիքահեն վերափոխման արագացման համար Բոսնիա և Հերցեգովինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կազմակերպել էր «Կառավարությունները Բոսնիա և Հերցեգովինայում պատմում են թվային վերափոխման մասին» կոնֆերանսը։ Կոնֆերանսի ընթացքում տարբեր կառավարությունների և Բոսնիա ու Հերցեգովինայի ներկայացուցիչներ պատմում էին իրենց հաջող փորձի ու մոտեցումների մասին, ինչպես նաև մի շարք քաղաքականություն մշակողներ կիսվում էին Բոսնիա և Հերցեգովինայում թվային վերափոխման ոլորտի զարգացումներով ու ապագա առաջնահերթություններով։
Պանելային քննարկման ժամանակ մեր կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը ՄԱԶԾ և ՄԱԿ-ի գործընկերների, ինչպես նաև քաղաքականություն մշակողների հետ կիսվեց ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելու մեր կենտրոնի նորարարական լուծումներով։ Պանելային քննարկումը լավ հնարավորություն էր մեր տարածաշրջանում առկա նախաձեռնություններին ծանոթանալու համար։