Կառավարության և ՄԱԿ-ի մաս կազմող Կայուն զարգացման նպատակների նորարարարական կենտրոնի բացումն ուղեկցվեց ընդունված մի շարք հանձնառություններով: Վերջիններից էին օրինակ՝ Հայաստանի վիճակագրական պատկերի վերակազմակերպումն ու կառավարության ներսում վարքաբանական գիտական թիմի ձևավորումը:
Ցանկացած ոլորտում մենք բախվում ենք հնչեցվող հռետորաբանության և ռեալ արդյունքների անհամադրելիությանը. հաճախ այն ինչ լավ է հնչում և այն ինչ իրականում կարելի է կյանքի կոչել բավականաչափ տարբերվում են միմյանցից։ Զարգացման ոլորտն, իհարկե, բացառություն չէ։ Հաշվի առնելով այս և չորս ամիս շարունակ իրականացված ուսումնասիրությունները՝ որոշեցինք գնահատել իրավիճակն ու հասկանալ, թե ու՞ր ենք հասել: Արդյո՞ք կարողացել ենք պահել փոխակերպող լինելու մեր խոստումը։ Արդյո՞ք մենք իրապես այնպիսի հարթակ ենք, որտեղ տարբեր դերակատարներ կարող են աշխատել միմյանց հետ։
Դա անելու համար որոշեցինք դիտարկել մեր ամենաառաջին նախագծերից մեկը՝ «ԿԶՆ Բարոմետրը»: Այն հարթակ է, որը չափում և վիզուալ ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացումը Հայաստանում։
Լայն հանրությանը ծառայող գործիք ստեղծելու համար, մենք խորապես ուսումնասիրել ենք պոտենցիալ օգտատերերի տեսակները, որպեսզի ավելի լավ հասկանանք նրանց սովորություններն ու տվյալային կարիքները։
Դիզայնի փուլ. Մեր փոքր գրասենյակներում մենք թյուրիմացաբար պատկերացնում էինք, որ մեր հարթակը կունենա տարբեր տեսակի ցուցիչներ, որոնք պարբերաբար կթարմացվեն, հավանաբար կօգտագործեն «մեծ տվյալներ» և տեղեկություն կտրամադրեն քաղաքականություն մշակողներին և զարգացման ոլորտի մասնագետներին:
Որպես նորարարական կենտրոն, որոշեցինք նախ ստուգել այս գաղափարներից մի քանիսը, և այս պարագայում զրուցեցինք մեր օգտատերերի հետ։ Կենտրոնացրինք մեր հարցերը մի ոլորտի՝ էներգիայի շուրջ (որն այժմ հիշատակում են որպես ԿԶՆ 7) և սկսեցինք զրուցել մարդկանց հետ, ովքեր էներգայի տվյալներն օգտագործում են ամեն օր, ամեն շաբաթ կամ ամեն ամիս։
Բոլոր նրանք, ովքեր դեռ թերագնահատում են օգտատերերի հետազոտության կարևորությունը, խնդրում ենք ուշադրություն դարձնել հետազոտության արդյունքներին:
- Մարդիկ իրականում կարիք չունեն կամ չեն ցանկանում ունենալ էներգիայի համար ԿԶՆ ցուցիչների չափումներ։ Ընդհանուր առմամբ, միայն ԿԶՆ իրականացման հաջողության մասին զեկուցողները կարող են նման չափումների կարիք ունենալ։
- Մարդիկ չունեն իրական ժամանակում թարմացվող տվյալների կարիք։ Դրա կարիքն, այն էլ ամիսը մեկ անգամ, ամենաշատը ունեն էներգիայի տվյալների հետ աշխատողները։ Սակայն շատերի համար վեց ամսվա կտրվածքով թարմացումն էլ է նորմալ։
- Մարդիկ չեն վստահում հասանելի տվյալներին։ Տվյալների վիզուալացումը չի կարող օգնել լուծել պետական տվյալների՝ որպես «չճշգրտված» տվյալ ընկալելու խնդիրը։
Առաջին հայացքից թվում է՝ նմանատիպ եզրակացությունները պետք է հիասթափեցնող լինեին, սակայն մենք որոշեցինք շարունակել պայքարը։ Հասկացանք, որ տեխնիկապես խորը չէինք ընկղմվել գործի մեջ, ինչի համար այժմ թիմին միանում են տվյալների մասնագետներ, ովքեր կօգնեն մեզ իրականության սահմաններից դուրս չգալ։
Ավելին, թիմը սկսել է հավաքագրել զարգացման ոլորտի այլ դերակատարների գաղափարներն ու ռեսուրսները։ Թղթի վրա համագործակցություն ու համակարգում արտահայտությունները լավ են հնչում, սակայն սովորաբար նշանակալի արդյունք գրանցելը շատ ավելի բարդ է։ Փորձելով հաղթահարել այս միտումը՝ սկսել ենք համագործակցել ՅՈւՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ, ովքեր բոլոր նպատակների և թիրախների համար պատրաստակամ են տրամադրել երեխաներին առնչվող բազային տվյալներ։
Իսկ անվստահության խնդիրը հաղթահարելու նպատակով դիմել ենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը՝ ունենալու համար ավելի շատ ներգրավվածություն։ Հույս ունենք, որ այս համագործակցությունը կհաջողի և կծառայի ընդհանուր նպատակների։
Հուսով ենք, որ փորձնական տարբերակը կկարողանանանք ներկայացնել տարեվերջին, իսկ ավելացող գործընկերների կողմից տրամադրվող տվյալները կհամալրենք աստիճանաբար։
Այս փորձը մեզ մտածելու շատ նյութ է տվել, բայց մենք շարունակում ենք կատարել մեր աշխատանքը՝ անպայմանորեն ստուգելով մեր ենթադրությունները։ Մնացեք մեզ հետ հետագա նորությունների համար։